Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Բոշին` էշ, սրանց էլ գավաթ վրա չեկավ

Բոշին` էշ, սրանց էլ գավաթ վրա չեկավ
22.07.2014 | 12:04

Եթե նկատել եք, ֆուտբոլային գավաթները, դիտավորության, թե չար պատահմունքի բերումով, վերջին ժամանակներս գնալով ավելի ու ավելի հաճախակի են «ռաստվում» փորձանքների: Այլ մարզաձևերի ու տարբեր տրամաչափի մրցաշարերի վթարված գավաթները եթե թողնենք հանգիստ, ընդամենը ութ տարի առաջ էր, որ Իտալիայի ընտրանու պաշտպան Ֆաբիո Կանավարոն անզգուշության պատճառով վնասեց աշխարհի գավաթը: Բարեբախտաբար, ոսկերիչներն արագ վերականգնեցին վնասված տակդիրը: ՈՒթ տարի անց գավաթը (պոկվել է ոսկու ձուլակտոր) նոր փորձություն անցավ: Այս անգամ` ի դեմս գերմանացիների: Բարեբախտաբար, դեպքը եղել է գավաթի կրկնօրինակի հետ (ինչպես հայտնի է, բնօրինակը պահպանվում է ՖԻՖԱ-ի գրասենյակում): Հիմա` կրկնօրինակ, թե բնօրինակ` ի՞նչ կապ ունի. մարդիկ նախանձելի կանոնավորությամբ վնասում են ու վնասում: Մինչդեռ կան ոմանք, ովքեր արժեքներն աչքի լույսի պես պահպանել գիտեն: Այսինքն՝ ինչո՞ւ ենք այսպես անորոշ արտահայտվում: Հենց մեկը մենք` հայերս: 73-ին ինչպե՞ս վարվեցինք: Ասում եմ` մի կարգին հավաքական չկազմե՞նք, գնանք աշխարհի գավաթը բերենք, աչքի լույսի պես պահենք` ցույց տալով, թե ինչն ինչպես է արվում:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1395

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ